211652_close_icon
views-count1301 դիտում article-date 10:01 18-05-2022

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 9. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի մայիսի մեկին, երբ խորհրդարանն առաջին անգամ քննարկում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու հարցը, նա խոսում էր հասարակությանն ու մարդկանց դուրեկան մի շարք թեմաներից: Դրանցից մեկն էլ ժամկետային զինծառայողների համազգեստին ու սննդին էր վերաբերում: Վարչապետ Փաշինյանը դեռ ընդդիմադիր ժամանակներից էր բարձրաձայնում, թե զինվորների ներքնազգեստներն ու շապիկները բազմաչարչար ծնողները չպետք է հոգան, իսկ 2018-ի մայիսի 1-ին Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարում էր.

«Առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս հայոց բանակի ժամկետային զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ վերացնելուն, եւ իմ առաջին հանձնարարականը պաշտպանության նախարարին լինելու է արագ եւ անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որպեսզի բացառվի բանակում ծառայող որեւէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը»:

2018-ից քաղաքական վերադասավորումներից, դեռ չասած 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո զինծառայողների ծնողներն այժմ ոչ միայն իրենց զինվորների ներքնաշորերի, այլ նաեւ քաղցրի, ծխախոտի, հեռախոսի լիցքավորման, դիրքեր բարձրանալու համար անհրաժեշտ միջոցների ու այլ ծախսեր են հոգում: Հայաստանում զինվոր ունեցող գեթ մեկ ընտանիք չկա, որ ամսական կտրվածքով ֆիքսված չափի գումար չհատկացնի իր զինվոր երեխայի ծախսերը հոգալուն: Սրա մասին Նիկոլ Փաշինյանն ու պատկան գերատեսչությունը՝ Պաշտպանության նախարարությունը, վստահաբար շատ լավ գիտեն, բայց դա վերացնելու համար կա՛մ բավարար միջոցներ, կա՛մ էլ կամք չունեն:

2018-ի իշխանափոխությունից հետո Փաշինյանն ու թիմակիցները, իրար հերթ չտալով ու խանդավառված, խոսում էին զինվորին ելակ տալու մասին, այնինչ բանակին ու զինվորին նախեւառաջ հարուստ զինանոց, սպառազինություն ու կահավորված առաջնագիծ էր պետք: Փաշինյանի հերթական՝ զինվորի կարիքների բավարարման մասին ասքը խաբկանք է եղել սոսկ: Նա խաբեց բոլորին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր