211652_close_icon
views-count1213 դիտում article-date 22:10 17-05-2022

Զոհվածների հարազատները ներկայացրել են իրենց պահանջները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները Ֆրանսիայի հրապարակում ներկայացրին հանցագործության մասին հաղորդման մանրամասները և իրենց պահանջները։

«Դատախազությունից և Քննչական կոմիտեից մենք պահանջում ենք ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Պահանջում ենք նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը: Պարզվում է` դատարաններ մուտք եղած քրեական գործերի էլեկտրոնային համակարգերը չեն գործարկվել պատշաճ կերպով, առկա են թերություններ, որոնք միտումնավոր են արվում։

Այս ամենի հեղինակը Գագիկ Ջհանգիրյանն է: Եվ մենք պահանջում ենք ՀՀ դատական համակարգի բնականոն աշխատանքը խաթարած Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը։

Դուք այլևս դատական համակարգում անելիք չունեք, հեռացե՛ք»: Գլխավոր դատախազին և դատական ողջ համակարգին խոսքն ուղղելով` Կարին Տոնոյանը նշեց. «Արդեն տարի ու կես է դատարանից դատարան են տանում` տանջելով մեզ։ Եթե այս չափազանց կարևոր գործով Հայաստանում չեղավ արդարատություն ,ապա ես չեմ հավատում, որ որևէ այլ գործով Հայաստանում այլևս լինի արդարություն»:

Մանրամասն` կից տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր