211652_close_icon
views-count3223 դիտում article-date 20:50 17-05-2022

Ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող․ ՀՀ ՊՆ

Մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Նմանատիպ նյութեր