211652_close_icon
views-count2221 դիտում article-date 18:46 17-05-2022

Ռեկորդային էր, այսօրվա չափ բերման ենթարկված չի եղել անգամ 2018-ի հեղափոխության ամենաթեժ օրերին․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ բերման ենթարկված ցուցարարների թվով այսօր Հայաստանում ռեկորդ է գրանցվել։

«Բերման ենթարկվածների քանակով այսօրը արդեն ռեկորդային էր` 2008 թվականից հետո։

400+ բերման ենթարկված չի եղել անգամ 2018 թվականի հեղափոխության ամենաթեժ օրերին»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր անհնազանդության ակցիաների 414 մասնակցի բերման ենթարկելու մասին։

Նմանատիպ նյութեր