211652_close_icon
views-count15989 դիտում article-date 18:30 17-05-2022

Անձնական ունեցվածքի գողության դեպք՝ Երևանում գործող Պետական կամերային երաժշտական թատրոնից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում  նյութեր են նախապատրաստվում մայիսի 13-ին Երևանում տեղի ունեցած աձնական ունեցվածքի գողության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության հետաքննական բաժին ահազանգ է ստացվել, որ մայիսի 12-ից 13–ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործաադրմամբ գողացել են Մաշտոցի պողոտա 58 հասցեում գործող Պետական կամերային երաժշտական թատրոնի արտաքին պատին ամրացված  2 օդորակիչների շարժիչները:

Նշված վայր ժամանած օպերատիվ խմբին կատարվածի մասին արդեն հաղորդում է տվել թատրոնի տնօրեն Լուսինե Ենջակյանը:

Ոստիկանությունը  ձեռնարկում է անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գողությունը կատարած անձին կամ անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր