211652_close_icon
views-count1745 դիտում article-date 17:46 17-05-2022

«Քաղաքապետը՝ երեխաների համար». Հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամների փոխարեն հանդես կգան Երևանի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները

2022թ. հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ կիրականացվի «Քաղաքապետը` երեխաների համար» խորագրով միջոցառում՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստ, որը կանցկացվի Երևանի քաղաքապետի կողմից, և ավագանու անդամների փոխարեն հանդես կգան Երևանի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները:

Միջոցառմանը մասնակցելու համար Երևանի 9-րդ դասարանի աշակերտը պետք է պատրաստի զեկույց, որում կներկայացնի Երևանի միջավայրի հարմարեցման կամ մատչելիության, կամ կրթության, կամ քաղաքի արտաքին ձևավորման, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ թեմաներ:

Զեկույցին ներկայացվող պահանջներն են.
1. զեկույցը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.
• ներածական մաս (հիմնախնդրի նկարագրություն, նպատակ, խնդիրներ),
• հիմնախնդրին առնչվող առկա իրավիճակը, պատճառներն ու հետևանքները,
• խնդրի առաջարկվող լուծումը և ակնկալվող արդյունքը,
2. զեկույցը պետք է լինի հայերեն և առավելագույնը 300 բառ ծավալով (չգերազանցի 1 էջը):
Հավաքված բոլոր զեկույցներից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում ձևավորված բազմամասնագիտական աշխատանքային խումբը կընտրի լավագույն 64 զեկույցները ներկայացրած աշակերտներին, որոնք կհրավիրվեն մասնակցելու ավագանու նիստին:
Քաղաքապետարանի գործող ավագանու անդամներից, ինչպես նաև հրավիրված այլ փորձագետների կողմից կգնահատվեն ներակայացված զեկույցները, և առավելագույն միավորներ ստացած զեկույցների հեղինակները հնարավորություն կունենան իրենց զեկույցը ներկայացնել երեխաների մասնակցությամբ իրականացվող ավագանու նիստին:

Մասնակցության համար խնդրում ենք մինչև ս.թ. մայիսի 20-ի օրվա ավարտը ներկայացնել զեկույց՝ լրացնելով այս հայտի ձևաթղթի բոլոր դաշտերը  (զեկույցի տեքստը տեղադրելով համապատասխան դաշտում):

Կդիտարկվեն միայն այն զեկույցները, որոնք կհամապատասխանեն ներկայացված բոլոր չափանիշներին:
Շնորհակալություն մասնակցության համար։
 
 

Նմանատիպ նյութեր