211652_close_icon
views-count1349 դիտում article-date 19:50 17-05-2022

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում շարունակվում են կանաչապատման աշխատանքները

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում կառուցվող «Մայրիկ» պուրակում շարունակվում են կանաչապատման աշխատանքները:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը և «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ նախագահ Կարեն Կարապետյանն այցելել են սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայր՝ ծանոթանալու պետական ծրագրով կառուցվող այգու կանաչապատման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ընկերության հովանավորությամբ:

Պատվիրակությունն այցելել է նաև Այգեպար գյուղի դպրոցի բակում կառուցված ապաստարան, դիտարկել կատարված աշխատանքները և գոհունակություն հայտնել շինարարության գործընթացում որակի պահպանման համար: Ի դեպ, նշենք, որ նախորդ շաբաթ Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցները համապետական ծառատունկի շրջանակում Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Մայրիկ» պուրակում կատարել են կանաչապատման և ծառատնկման աշխատանքներ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Նմանատիպ նյութեր