211652_close_icon
views-count945 դիտում article-date 23:08 17-05-2022

Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 26 թավջութակահար 14 երկրից

Հունիսի 6-ին մեկնարկելիք Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 26 թավջութակահար 14 երկրից՝ Վրաստան, Իսպանիա, Բելգիա, Կանադա, Ռուսաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա, Չինաստան, Շվեյցարիա, Իտալիա, Ռումինիա, Մեքսիկա, Բելառուս, Հայաստան։ Վերջիններս ժյուրիի որոշմամբ հաղթահարել են նախընտրական փուլը և մրցույթի 1-ին փուլին մասնակցության իրավունք ստացել։

Մրցույթը կանցկացվի երեք փուլով։ Երկրորդ և երրորդ փուլերում կատարման պարտադիր ծրագրում ներառված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրները կարժանանան դրամական պարգևների։ Նախատեսվում են նաև մի շարք հատուկ մրցանակներ, որոնք կհանձնվեն պարգևատրման արարողության ժամանակ:

Խաչատրյանի անվան մրցույթը կազմակերպվում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից անդամակցում է Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC): Ֆեդերացիան հեղինակավոր երաժշտական ընտանիք է, որը, ի թիվս այլ բարձրակարգ մրցույթների, հյուրընկալում է Եղիսաբեթ թագուհու մրցույթը, Մոնրեալի միջազգային երաժշտական մրցույթը, Չայկովսկու անվան միջազգային մրցույթը և այլն:
 
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ
 
 
 
 
 

Նմանատիպ նյութեր