211652_close_icon
views-count3673 դիտում article-date 21:18 17-05-2022

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Մայիսի 18-19-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է, իսկ 19-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր