211652_close_icon
views-count2029 դիտում article-date 21:52 17-05-2022

Դիբալան արտասվելով է հրաժեշտ  տվել «Յուվենթուսին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պաուլո Դիբալան «Յուվենթուս»-«Լացիո» (2:2) հանդիպումից հետո արտասվել է։
 
Խաղից առաջ հարձակվողը հրաժեշտ է տվել «Յուվենթուսին»՝ հայտարարելով, որ այս խաղն իր համար վերջինն է լինելու ակումբում։
 
Դիբալան խաղի 78-րդ րոպեին փոխարինվեց՝ տրիբունաների ծափահարությունների ներքո։
 
Հանդիպումից հետո Ջորջիո Կյելինիի և Դիբալայի հեռանալուն նվիրված արարողության ժամանակ Պաուլոն չի կարողացել զսպել զգացմունքները և արտասվել է։
 
Թիմակիցներն աջակցել են արգենտինացուն՝ գրկելով ու մի քանի անգամ օդ նետելով նրան։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր