211652_close_icon
views-count1336 դիտում article-date 22:22 17-05-2022

Մենք չենք կարող մասնակցել Մբապեի համար պայքարին. Յուրգեն Կլոպ

Յուրգեն Կլոպն անդրադարձել է Կիլիան Մբապեի նկատմամբ «Լիվերպուլի» հետաքրքրության մասին։
 
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հարձակվողի պայմանագիրն ավարտվում է, և նա ամռանը կդառնա ազատ գործակալ։ Ֆրանսիացու նկատմամբ գլխավոր հավակնորդ համարվում է Մադրիդի «Ռեալը»։
 
«Իհարկե, մենք հետաքրքրված ենք Կիլիան Մբապեով, մենք կույր չենք: Եթե նա ձեզ դուր չի գալիս, ապա հարցեր պետք է տալ հենց ձեզ։ Սակայն մենք չենք կարող մասնակցել այդ պայքարին»,- ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը։

Նմանատիպ նյութեր