211652_close_icon
views-count1230 դիտում article-date 15:34 17-05-2022

Մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ. Արթուր Վանեցյան. News.am

Այսօր առավոտյան մեր արժանապատիվ քաղաքացիները պարալիզացրել են ողջ Երևանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղ անհնազադության ակցիաների շրջանակներում փակվել են ավելի քան 50 փողոցներ:

Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, կան մոտ 400 բերման ենթարկվածներ: Բայց դրանից մենք ավելի ուժեղ ենք, ավելի վճռական և ավելի վստահ, որ մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ:

Այսօր, ժամը 19:00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում»։

Նմանատիպ նյութեր