211652_close_icon
views-count1717 դիտում article-date 14:42 17-05-2022

ԱԺ պատգամավորները պատասխանատվության կենթարկվեն․ Վլադիմիր Վարդանյան

Եթե որեւէ հիմնարկի աշխատակից առանց հիմնավոր պատճառի երկար ժամանակ բացակայում է, ապա այդ անձը ենթարկվելու է պատասխանատվության։ Այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նա հավելեց, որ ընդդիմադիր պատգամավորները թաքնվում են անձեռնմխելիության եւ պատգամավորական արտոնությունների հետեւում։ Նրա խոսքով՝ նիստերի բոյկոտ չի հայտարարվել, խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներին չմասնակցելու մասին հայտարարություններ չեն արվել, որպեսզի հասկացվի, որ սա քաղաքական դիրքորոշում է, այլ ոչ թե փախուստ դասերից։

Նմանատիպ նյութեր