211652_close_icon
views-count835 դիտում article-date 16:22 17-05-2022

Բռնցքամարտի Եվրոպայի հայ չեմպիոնների ցանկը կարող է համալրվել

Երևանում մայիսի 21 –ին կսկսվի Եվրոպայի բռնցքամարտի հերթական առաջնությունը: Մեր երկրում առաջին անգամ է տեղի ունենում նման խոշոր ստուգատես: Հաջողության հասնելու նպատակով, հայ մարզասերներին հուսախաբ չանելու համար, նախապատրաստական լուրջ աշխատանքներ է կատարում տանտերերի հավաքականը:

Գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ կաշվե ձեռնոցի հայ վարպետները ուսումնամարզական վերջին հավաքն են շարունակում Օլիմպավանում: Տղաները զուսպ են և անտրտունջ կատարում են մարզիչների հրահանգները:

Խոսուն փաստերը վկայում են, որ Հայաստանի տասնյակ բռնցքամարտիկներ են դարձել հաղթող և մրցանակակիր, իսկ 11 մարզիկ 16 անգամ Եվրոպայում  արժանացել է  ուժեղագույնի կոչմանը:

Ընդհանուր համապատկերում առանձնանում է մեր հանճարեղ չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը: Անմոռանալի են նրա հաղթանակները, որոնց շնորհիվ մեծ վարպետին կոչել են սիրողական բռնցքամարտում համաշխարհային հեղափոխական: Պատահական չէ, որ նա օլիմպիական խաղերի հայաստանցի միակ օլիմպիական չեմպիոնն է: Ենգիբարյանը նաև  հին աշխարհամասի հայաստանցի առաջին ոսկե դափնեկիրն է:

Ներկայացնենք մեր չեմպիոնների ցանկը.

Վլադիմիր Ենգիբարյան, եռակի չեմպիոն / 1955թ., 1957թ., 1959թ./

Ալբերտ Նիկոլյան / 1979թ./

Սամսոն խաչատրյան / 1985թ. /

Իսրայել Հակոբկոխյան, եռակի չեմպիոն  / 1985թ., 1989թ., 1991թ. /

Նշան Մունչյան / 1987թ. /

Մեխակ Ղազարյան / 1987թ. /

Հովհաննես Դանիելյան / 2008թ. /

Էդվարդ Համաբարձումյան / 2008թ. /

Հրաչիկ Ջավախյան / 2010թ. /

Հովհաննես Բաչկով, կրկնակի չեմպիոն / 2017թ., 2019թ. /

Արթուր Հովհաննիսյան / 2019թ./

Հուսանք, որ երևանյան ստուգատեսը կհարստացնի չեմպիոնական  ցանկը:

Նմանատիպ նյութեր