211652_close_icon
views-count1343 դիտում article-date 12:22 17-05-2022

ՈՒՂԻՂ. Զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը. News.am

Զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը, նրանց ձեռքին կան զոհված զինծառայողների նկարները, հայտնում է News.am-ը։

Այսօր դատախազի չներկայանալու պատճառով Փաշինյանի դեմ գործ հարուցելու հերթական դատական նիստը չի կայացել: Դատավորը հայտարարել է, որ ինքը ծանուցել է դատախազին:

Նշենք, որ այդ դատական նիստով զոհվածների հարազատները գործում պետք է ներգրավվեին որպես տուժողներ: Ծնողները կասկածներ ունեն, որ նիստը դիտավորյալ ձգձգում են:

«Մենք վրդովմունքից դուրս ենք եկել փողոց, փակել ենք փողոցը՝ պահանջելով, որ գան, մեր բոլոր հարցերին պատասխան տան, ոչ թե սպասենք մայիսի 19-ին ժամը 1-ին»,-ասաց զոհվածի հարազատներից Անահիտ Մանասյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր