211652_close_icon
views-count1352 դիտում article-date 11:43 17-05-2022

Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում՝ ինչի համար. Ռուբեն Մելիքյանի «լայվը»

Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում, որտեղ  անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարարները փակել էին փողոցը, իրավիճակը լարվեց: Կարմիր բերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել քաղաքացիներին, հայտնում է News.am-ը։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն մելիքյանը «լայվ» է մտել այս հատվածից եւ նշել, որ կարմիր բերետավորները բերման են ենթարկում նաեւ մայթին գտնվող մարդկանց. «Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում ինչի համար»,-ասաց նա:

Բերման ենթարկվողների թվում են նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը։

Քաղաքացիներից մեկին կոշտ գործողությամբ մտցրեցին ոստիկանական մեքենա, նա էլ ոստիկանների կողմը թեքվելով՝ սկսեց բղավել՝ «թուրք, թուրք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր