211652_close_icon
views-count3473 դիտում article-date 11:04 17-05-2022

Մարդը, որն ամբողջ կյանքում եղել է ոստիկանությանը դեմ, այսօր փորձում է ոստիկանությունը սարքել իր նոքյարը. Շարմազանով. News.am

Ակցիաներ ենք իրականացնում ոչ միայն կենտրոնում, այլև մայրաքաղաքի տարբեր հատվածներում. նպատակը մեկն է, որ կապիտուլյանտ իշխանությունը հեռանա ու պետք է հեռանա: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Երեւանում անհնազանդության ակցիաների ժամանակ նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է News.am-ը։

«Ոստիկանության գործողությունները հակաօրինական են։ Դրա մասին խոսել են նաև իրավապաշտպանները։ Դա խոսում է մեկ բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է։ Երեկվա դեպքերն էլ ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է, չունի իշխանություն, պախկված է ոստիկանության հետևում։ Բիրտ ուժը դա թուլության նշան է։ Զարմանալին այն է՝ մարդը, որն ամբողջ կյանքում եղել է ոստիկանությանը դեմ, այսօր փորձում է ոստիկանությունը սարքել իր նոքյարը:

Այս պայքարը մեկ ամսվա վաղեմություն չունի, սա չորս տարվա պայքար է, պարզապես այն ժամանակ երեք հոգով էինք, հետո դարձանք 13,  հետո՝ 103 հոգի, հիմա արդեն հազարներ ենք։ Պայքարը չպետք է լինի հովհարային անջատումներով։ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի իշխանությունում, այդ մարդը տանուլ է տվել ամեն ինչ։ Ինքը պատերազմի խորհրդանիշ է, մահերի խորհրդանիշ է, տարածքները տալու խորհրդանիշ է»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր