211652_close_icon
views-count6144 դիտում article-date 10:25 17-05-2022

Մեզ խցանումներով բերեցին Զեյթունի բաժին, ասեցին տեղ չկա, հիմա տանում են Էրեբունու բաժին. Լեւոն Քոչարյանը «լայվ» է մտել. News.am

ՀՀ երկրորդ նախագահ Լեւոն Քոչարյանը ոստիկանական մեքենայից Facebook-ի իր էջում «լայվ» է մտել:

«Մեզ բերման են ենթարկել, փորձում էին կոպիտ ձեւով, լկտի ձեւով, բայց ինչ որ է, էդ ամեն ինչի պատասխանը հետագայում կտրվի: Ինչն է հետաքրքիր, որ մեզ մոտ 8.30-ին են բերման ենթարկել, մոտ 50 րոպե խցանումների միջով բերեցին Զեյթունի բաժին, հասանք, հետո ասացին՝ տեղ չկա, մեզ հիմա տանում են Էրեբունու բաժին: Չեն էլ կարողանում էս ամեն ինչը կոորդինացնել, կազմակերպել, հայտնում է News.am-ը։

Մեզ մոտ տրամադրությունը մարտական է, մենք գիտենք ուր ենք գնում, այնպես որ  մի վախեցեք բերման ենթարկվելուց: Պայքարը շարունակում ենք, պետք չի գալ բաժին, ավելի լավ է դուրս եկեք եւ շարունակեք այն, ինչ անում ենք»,-ասաց նա:

Միկրոավտոբուսում գտնվողները սկսեցին վանկարկել «առանց թուևրքի Հայաստան»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր