211652_close_icon
views-count1835 դիտում article-date 09:26 17-05-2022

Անհնազանդության ակցիայի ժամանակ բերման ենթարկվեց Լեւոն Քոչարյանը. News.am

«Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  

News.am-ի փոխանցմամբ՝ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բերման ենթարկվածներ։

Սարյան փողոցից բերման ենթարկվեց նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

Բերման ենթարկվողները վանկարկում են «Նիկոլ դավաճան»:

Նմանատիպ նյութեր