211652_close_icon
views-count2715 դիտում article-date 22:42 16-05-2022

Մոսկվայում կայացել է Պուտին-Փաշինյան հանդիպումը

Tert.am-ը գրում է. Մոսկվայում կայացել է Պուտին-Փաշինյան հանդիպումը։ 

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի, Պուտինը հանդիպման սկզբում առաջարկել է քննարկել տարածաշրջանային հարցերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի թեման, ինչպես նաև տնտեսությունը։

«Մենք ձեզ հետ կանոնավոր կապի մեջ ենք երկկողմ օրակարգի բոլոր հարցերի, տարածաշրջանային խնդիրների շուրջ, այնուամենայնիվ, միշտ շատ հարցեր կան»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ կա, ներդրումային ծրագրերը շարունակվում են։

«Մենք շարունակում ենք ակտիվորեն համատեղ աշխատել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում: Եռակողմ ձևաչափով, Ադրբեջանի մեր գործընկերների հետ միասին: Շատ հարցեր կան: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հանդիպելու ձեզ հետ և խոսելու բոլոր համալիր հարցերի մասին», - հավելել է ՌԴ նախագահը։

Փաշինյանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման մասին։ Նա նշել է, որ հետաքրքրություն կա ռուս ներդրողների կողմից։

«Եվ, իհարկե, հուսով եմ և վստահ, որ այսօր մենք կքննարկենք նաև տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը,

ինչպես նշել ենք մեր համատեղ հայտարարության մեջ, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը։ Ես կցանկանայի ձեզ հետ կիսվել որոշ տեղեկություններով և քննարկել նաև այս հարցը»,-նշել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր