Իջևանում հերթական անգամ վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնում «գույքի դիտավորությամբ ոչնչացում» հատկանիշով նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մեր թղթակիցը 2018թ. դեկտեմբերի 9-ին Գյումրիում ականատես էր եղել, որ վնասված է ամիսներ առաջ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրված «Իմ քայլը» անվանումով Նիկոլ Փաշինյանի քանդակի ոտքի հատվածը: Թե ով կամ ովքեր և ինչ պայմաններում էին վնասել արձանը, պարզ չէր:
SHAMSHYAN.com-ի թղթակիցը տեղից հայտնել էր նաև, որ անգամ այս պայմաններում մարդիկ կանգնում և լուսանկարահանվում էին արձանի հետ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: