211652_close_icon
views-count62654 դիտում article-date 19:50 16-05-2022

Մինչ պատկան մարմինները «ջայլամի քաղաքականություն» են վարում, Աբովյանում հայտնի «մահաբեր փողոցում» մարդաբոյ փոսերը, որոնք լցվել են անձրևաջրերով, հերթական խոշոր ավտովթարի պատճառ են դարձել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր ՝ մայիսի 16-ին, ճանապարհի մարդաբոյ փոսերի պատճառով,  որոնք լցված են եղել անձրևաջրերով,  հերթական խոշոր ավտովթարն  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Աբովյան-Արզնի խճուղի՝ ժողովրդին հայտնի  տուբդիսպանսերի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 27-ամյա Գոռ Ավագյանի վարած Kia մակնիշի, 34-ամյա Արշակ Ապրեսյանի վարած Volkswagen Touareg  մակնիշի և Երևանի բնակիչ, 41-ամյա Վրույր Պետրոսյանի վարած  «SAV» մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ավագյանը մարմնական վնասվածքներոսվ օպերատիվորեն վթարի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել  «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան  Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության վթարային մասնագետ Սերգեյ Քոչարյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառներից մեկը եղել են մարդաբոյ փոսերը, որոնք լցված են եղել անձրևաջրերով և բեռնատարը բախվել է Touareg-ին, Touareg-ն էլ դուրս է եկել հանդիպակաց և բախվել Kia-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 28-ից արդեն մի քանի օր էր բազմաթիվ ահազանգեր էին ստացվում քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն իրենց վրդովմունքն էին հայտնում, որ պատկան մարմինների քար անտարբերության, աշխատանքի նկատմամբ թերի վերաբերմունք ցուցաբերելու պատճառով ավտոմեքենաները Կոտայքի մարզում ինքնավթարների են ենթարկվում։ 

Ահազանգող քաղաքացիներն ասում էին. «1 տարուց ավելի է՝ Աբովյան քաղաքից դեպի Հանրապետության պողոտա, Երևանյան, Սևանի փողոցներ և Արզնու խճուղի տանող ճանապարհահատվածում մոտ 2 կմ երկարության ճանապարհը, ասես, մարտի դաշտ լինի։ Ամեն օր էդ մարդաբոյ փոսերի պատճառով մեքենաների անվադողերը տրաքում են, անվահեծաններն էլ կոտրվում։ Լույսով դեռ մի կերպ կարողանում ենք փոսերը շրջանցենք, բաց երբ մութն ընկնում է, առնվազն պետք է աճպարար լինես, որ էս հսկայական փոսերից կարողանաս խուսափես։  Էս հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են եղել, այդ թվում՝ ողբերգական։ Վերջին ողբերգական ավտոպատահարի հետևանքով մի ամբողջ ընտանիք մահացավ, ու դրանից հետո պատկան մարմինները հեռուստատեսությամբ իրար հերթ չտալով՝ խոստացան, որ նշված ճանապարհահատվածում կտեղադրեն երթևեկությունը կարգավորող նշաններ, որ փոսերը գոնե ժամանակավորապես կլցնեն, բայց, ինչպես միշտ, ստացվեց՝ «էշ, մի սատկի, գարուն կգա»։  

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր