Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Արթիկի գաղութի մոտ բախվել են Toyota Rav4-ն ու Mercedes-ը. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Արթիկի գաղութի հարևանությամբ, բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 38-ամյա Վաղարշակ Չ.-ի վարած Toyota Rav4 մակնիշի և 33-ամյա Ավետիք Պ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Օպերատիվորեն ժամանել է Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Ռուբեն Գրիգորյանի գլխավորութամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի պարեկներ Շիրազ Ալեքսանյանն ու Լևոն Բաղդասարյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի