211652_close_icon
views-count2118 դիտում article-date 17:16 16-05-2022

Մեկնարկում է Հայաստան - Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Այսօր մեկնարկում է Ազգերի լիգայի նոր մրցափուլի Հայաստան - Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Տոմսերը կարելի է ձեռք բերել https://tickets.ffa.am/ կայքից։ Խաղը կկայանա հունիսի 4-ին, ժամը 17:00-ին Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական»  մարզադաշտում։

Տոմսերի արժեքը հետևյալն է.

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն անձնագրի կամ նույնականացման (ID) քարտի պատճենը կցելու դեպքում։

Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։ Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը պետք է ներկայացնի միայն տոմս ձեռք բերող անձը։

Հայաստան - Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը տոմսարկղերում կմեկնարկի մայիսի 26-ին:

Հունիսի 14-ին կայանալիք Հայաստան - Շոտլանդիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը կմեկնարկի մայիսի 20-ին:

Նմանատիպ նյութեր