211652_close_icon
views-count51982 դիտում article-date 14:07 16-05-2022

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. 58-ամյա վարորդը Lexus-ով բախվել է բետոնե արգելապատնեշին, հայտնվել դաշտում և բռնկվել, ժամանել են հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 58-ամյա Մեսրոպ Հ-ն իր վարած Lexus RX300 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ դեպի Արտաշատ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթրեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար,  տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ մեքենայում հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները վարորդի և քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Սահակ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ավտոմեքենան հրշեջ-փրկարարների, ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ մանիպուլյատորով դուրս բերվեց դաշտից և տեղափոխվեց քարշակի վրա, որն էլ այն տեղափոխում է անվտանգ վայր։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 180+
180+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր