211652_close_icon
views-count1186 դիտում article-date 14:42 16-05-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 13-ին, ժամը 23.55-ին Երևանի Բաղրամյան պաղոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 24-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 14-ին, ժամը 21.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 24-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 13-ին, ժամը 21.40-ին, Երևանի Ի. Գասպարյան փողոցի և Երևանյան խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

***

Մայիսի 14-ին, ժամը 03.20-ին, Երևանի Ա. Ահարոնյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում «ՈՒԱԶ» ավտոմեքենան բախվել է կայանված «Ինֆինիտիին», որն առաջ ընթանալով՝ հարվածել է 27-ամյա քաղաքացուն, ապա բախվել կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի. 27-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 14-ին, ժամը 03.20-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ֆոտոն Ֆորլանդ» ավտոքարշակին. «Մերսեդեսի» 30-ամյա վարորդը և 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 14-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 49-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Զորավան-Արագյուղ ճանապարհին իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա և տրակտոր. 53-ամյա տրակտորավարը, «Միցուբիշիի » վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 14-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում իրար են բախվել «Ֆոտոն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 14-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Տավուշի մարզի Ոսկեվան բնակավայրում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 15-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սարդարապատ-Այգևան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել գերեզմանատան տարածքում. 23-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 15-ին, ժամը 10.55-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 15-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Դոչ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Դոչի» 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 15-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 39-ամյա վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 15-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3102» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***

Մայիսի 15-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 7-րդ կիլոմետրին «Ֆոլքսվագեն Գոլֆ 4» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ծառին. 43-ամյա վարորդը և 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 15-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի գերեզմանատան մոտ իրար են բախվել «ՍԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 48-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 15-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 15-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արթիկ-Ալագյազ ճանապարհին իրար են բախվել «ՌԱՖ-4» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՌԱՖ-4»-ի 38-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 15-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 230-րդ կմ-ին «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվել ձորը. 43-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 15-ին, ժամը 21.20-ին, Գորիս քաղաքի Ավանգարդի և Մաշտոցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 15-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր