211652_close_icon
views-count962 դիտում article-date 11:49 16-05-2022

Առաջարկում եմ բաշխել դերերը և ԵՊՀ-ի ջրավազանում բեմականացնել էպոսը․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Բոլոր խաղերը խաղացել էինք, մնում էր այս խաղը խաղայինք:

Ուրեմն, ԵՊՀ-ում նախագիծ է շրջանառվում, որում «առաջարկվում է իրականացնել միջգիտակարգային հետազոտություն՝ ուսումնասիրելու «Սասունցի Դավիթ» էպոսի բարոյագիտական հարցերը»: 

Մի բան հասկացա՞ք: Իսկ ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն հասկացել է, որ «Սասունցի Դավիթ» էպոսը «նպաստելու է մեր երկրի սոցիալ-փիլիսոփայական մտքի զարգացմանը»: Բա:

Ամեն դեպքում, միտք ունենալը լավ բան է: Եվ, որպեսզի մեր «սոցիալ-փիլիսոփայական միտքը», այնպես, ինչպես տուրիզմը 319% աճ գրանցի, համալսարանականներին առաջարկում եմ բաշխել դերերը և ԵՊՀ-ի ջրավազանում բեմականացնել էպոսը: Շատ կարևոր է դերերի ճիշտ բաշխումը: Ո՞վ կլինի Մըսրա Մելիքը, Ձենով Օհանը, Քուռկիկ Ջալալին, Քեռի Թորոսը, Սանասարն ու Բաղդասարը: Վերջապես՝ ո՞վ կստանձնի Ցռան Վերգոյի դերակատարումը: Չնայած, վերջինիս դերակատարն ապրիորի հայտնի է: Կանխատեսելի են նաև Պարոն Աստղիկի և Պաճիկի դերակատարները: 

Դե, ի՞նչ: Ի գործ: Հետո չասեք, թե մենք քնած՝ Կարենը գող-գող եկավ գնաց»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր