211652_close_icon
views-count1714 դիտում article-date 23:25 15-05-2022

Սարգիս Ադամյանը «Բրյուգեի» կազմում դարձավ Բելգիայի չեմպիոն

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ի կազմում Բելգիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ դարձավ երկրի չեմպիոն:

Բելգիայի ֆուտբոլի առաջնության նախավերջին տուրում «Բրյուգե»-ն մրցեց «Անտվերպեն»-ի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ի մեկնարկային կազմում էր և դարձավ գոլի հեղինակ` խաղի 66-րդ րոպեին:

«Բրյուգե»-ն Բելգիայի առաջնության վերջին տուրում կմրցի «Անդերլեխտ»-ի հետ: «Բրյուգե»-ն 18-րդ անգամ դարձավ երկրի չեմպիոն:

Նմանատիպ նյութեր