1327 դիտում
17:18 15-05-2022
Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական որոշում է կայացրել
Ֆինլանդիան պաշտոնապես հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցելու որոշման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է երկրի կառավարության հայտարարության մեջ:
«Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի խորհրդարանի հետ խորհրդակցելուց հետո»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Խորհրդակցությունները տեղի կունենան երկուշաբթի, իսկ բուն քվեարկությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա երեքշաբթի օրը: Ինչպես ավելի վաղ նշել էր Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկա Հաավիստոն, հայտը ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայան կուղարկվի չորեքշաբթի:
Նմանատիպ նյութեր
1873 դիտում
21:46 03-01-2022
Ֆինլանդիան շեշտում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում ընտրության իր ազատ իրավունքը
1351 դիտում
13:03 11-04-2022
Ֆինլանդիան և Շվեդիան դիտարկում են ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը
Այս բաժնից
346 դիտում
18:44 18-04-2024
Թուրքիան և Նիդերլանդները մտադիր են իրենց առևտրի ծավալը հասցնել 20 մլրդ դոլարի
907 դիտում
23:06 17-04-2024
Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ առանձնատունը