Ոստիկանության կապիտանը երեխաների համար այնքան գրավիչ էր արտասանում տատիկների մասին բանաստեղծություններ, որ մի քանի տատիկ նրան «համբուրախեղդ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության կապիտանը երեխաների համար այնքան գրավիչ էր արտասանում տատիկների մասին բանաստեղծություններ, որ մի քանի տատիկ նրան «համբուրախեղդ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Երեկ՝ մայիսի 13-ին, Երևանում Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում երեխաները «շրջափակման» մեջ էին առել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հեռուստառադիոհաղորդումների թողարկման բաժնի ավագ տեսուչ, կապիտան Նարեկ Սարգսյանին:
 
Երեխաները ունկնդրում էին Ն. Սարգսյանի բանաստեղծությունները և նրանց հատկապես շատ էր դուր եկել «Իմ լավ տատի, քաղցրիկ տատի, մեծացել եմ ես շատ, շատ, երբ կլինի գիրս կարդաս, վեր կենաս գաս Արտաշատ» բանաստեղծությունը:
 
Եվ այդ ամենն այնքան էր ոգևորել դպրոցում գտնվող մի քանի տատիկների, որ ոստիկանության կապիտանին «համբուրախեղդ» արեցին:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք