211652_close_icon
views-count69278 դիտում article-date 19:13 14-05-2022

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 34-ամյա վարորդը Mercedes-ով Աղավնատուն գյուղի սկզբնամասում բախվել է ծառին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 5-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
 
Այս օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Սարգիս Նիկողոսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Աղավնատուն գյուղ տանող ճանապարհի սկզբանամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս, Նիկողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
 
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր