7170 դիտում
18:02 14-05-2022
Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
Այսօր՝ մայիսի 14–ին, կայացան Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահական ընտրությունները և ֆեդերացիայի կոնֆերանսը։
Ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը, ով 2004 թվականից Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահն է։
Նախագահի առաջին տեղակալը Սմբատ Լպուտյանն է, նախագահի տեղակալը՝ Լևոն Յոլյանը, գործադիր տնօրենը՝ Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար՝ Մարիա Գևորգյանը։
Ֆեդերացիայի նոր խորհրդի անդամների կազմը․
1․ Սերժ Սարգսյան
2․ Սմբատ Լպուտյան
3․ Լևոն Յոլյան
4․ Տարոն Մարգարյան
5․ Հրաչիկ Թավադյան
6․ Մարիա Գևորգյան
7․ Աշոտ Վարդապետյան
8․ Գաբրիել Սարգսյան
9․ Էլինա Դանիելյան
10․ Արտաշես Մինասյան
11․ Վահագն Խաչատրյան
12․ Հովիկ Խալիկյան
13․ Գագիկ Գևորգյան
14․ Աղասի Ինանց
Հայաստանի Շախմատի ֆեդերացիան ստեղծվել է 1927 թվականին։ Հայաստանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) անդամ է 1992 թվականից: Հենց այդ տարվանից սկսվում են երկրի շախմատիստների խոշորագույն հաջողությունները միջազգային ասպարեզում:
1970 թվականից Երևանում գործում է շախմատի տունը, որը 1984-ից կրում է Տիգրան Պետրոսյանի անունը: 1971 թվականին հիմնվել է շախմատի մասնագիտացված դպրոցը: 2002 թվականին հիմնադրվել է Հայաստանի շախմատի ակադեմիան, որն այժմ ունի 55 մասնաճյուղ: Երևանի բոլոր համայնքներում գործում են շախմատի մասնագիտացված դպրոցներ: 2011թ.-ից Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում շախմատը ընդգրկված է ծրագրային առարկաների շարքում:

Նմանատիպ նյութեր
756 դիտում
17:20 10-05-2022
Հրաչյա Ռոստոմյանը միաձայն վերընտրվեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ
Այս բաժնից
859 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում