211652_close_icon
views-count68347 դիտում article-date 23:40 13-05-2022

Ավտովթար Վայոց Ձորի մարզում. 32-ամյա վարորդը BMW-ով տապալել է փայտե էլեկտրասյունը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց  Ձորի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Վայոց  Ձորի մարզի բնակիչ, 32-ամյա Սիմոն Ս.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 123.1-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել փայտե էլեկտրասյանը, տապալել այն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սիմոն Ս.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար  Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամաել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սիմոնյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր