ՈւԵՖԱ-ի որոշմամբ Բելառուսի Մ-21 հավաքականի հանդիպումները կկայանան Երևանում

ՈւԵՖԱ-ի որոշմամբ Բելառուսի Մ-21 հավաքականի հանդիպումները կկայանան Երևանում ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Բելառուսի Մ-21 հավաքականը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 21 որակավորման փուլի հանդիպումներ կանցկացնի չեզոք դաշտում: 

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ որպես մրցավայր ընտրվել է Երևանը:

Այսպիսով, D խմբի Բելառուս Մ-21 – Կիպրոս Մ-21 և Բելառուս Մ-21 – Պորտուգալիա Մ-21 հանդիպումները կկայանան համապատասխանաբար հունիսի 1-ին և 4-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, և կմեկնարկեն 17։00-ին։

Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք