Քեզ բացակա չենք դնի. երկնային ծնունդդ շնորհավո՛ր, 20-ամյա լեգենդ դարձած հերոս, մեր գյուղի պարծանք Գարիկ Աճեմյան. հերոսի շիրիմին ծաղիկներ խոնարհեցին ու կատարվեց խնկարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քեզ բացակա չենք դնի. երկնային ծնունդդ շնորհավո՛ր, 20-ամյա լեգենդ դարձած հերոս, մեր գյուղի պարծանք Գարիկ Աճեմյան. հերոսի շիրիմին ծաղիկներ խոնարհեցին ու կատարվեց խնկարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Երեկ՝ մայիսի 12-ին, Կոտայքի մարզի Նոր Գեղի զինվորական պանթեոն էին այցելել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատաված, լեգենդ դարձած Գարիկ Աճեմյանի հարազատները, բարեկամները, ըկերները, այդ թվում՝ զինակից:

Երեկ հերոսը կդառնար 20 տարեկան: Հերոս, ով իր կյանքը զոհաբերեց հանուն Արցախի, հանուն Հայաստանի Հանրապետության, ով 2020թ-ին թուրք-ադրբեջանական,  հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ իր զինակից ընկերների հետ ելավ պայքարի ՝ անառիկ պահելով իրեն վստահված առաջնագիծը:

Գարիկը նահատակվել է Արցախի Հանրապետության Մարտունի 2-ում:

Երեկ հերոսի երկնային  20-ամյակի առթիվ նրա շիրիմին ծաղիկներ խոնարհեցին ու կատարեցին խնկարկում: Այցելուները  զինվորական պանթեոնում, որտեղ ամփոփված էին Նոր Գեղի գյուղի լեգենդ դարձած Արցախյան  բոլոր պատերազմներում նահատակված հերոսների մի խումբ, նրանց շիրիմներին նույնպես խնկարկում կատարեցին և ի լուր աշխարհի ասում էին՝ Ձեզ բացակա չենք դնի:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք