Հայ թիավարները՝ Եվրոպայի առաջնությունում

Հայ թիավարները՝ Եվրոպայի առաջնությունում

Իտալիայի  Սաբաուդիա քաղաքում  մայիսի  20 – 22 –ը  կանցկացվի  Եվրոպայի ակադեմիական թիավարության  պատանեկան / մինչև 19 տարեկանների /  առաջնությունը:



Թիավարության հանրապետական մարզադպրոցի տնօրեն, վաստակավոր  մարզիչ  Մելիք Սանդրոսյանը  զրույցում ասաց , որ ջրուղիներում իրենց ունակությունները կդրսևորեն  նաև մեր երկրի ներկայացուցիչներ  Մհեր Միրզոյանը և Արմեն Հալաջյանը:  Նրանց մրցավայր կուղեկցի  ԽՍՀՄ առաջնության  և միջազգային խոշոր մրցաշարերի բազմակի հաղթող և մրցանակակիր,  փորձառու մասնագետ Միսակ Աղաբալյանը:



Մեր տղաները  եվրոպական ստուգատեսում  կմրցեն  երկտեղանոց զույգթիանի նավակով ՝  2000 մետր դասական ոճում:   Ճիշտ  է  երկյակի անդամները տարբեր մարզիչների սաներ են, բայց  փորձառու Աղաբալյանին հաջողվել է մեկտեղել  թիավարներին և նրանց աշխատանքը  դարձնել համաչափ ու ներդաշնակ: Սա հույս է ներշնչում , որ երևանցի  մարզիկները    իրենց լավ կդրսևորեն և հուսախաբ չեն անի:  

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք