211652_close_icon
views-count59243 դիտում article-date 19:20 13-05-2022

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. կրակադաշտում պայթյուն է տեղի ունեցել. հայտնաբերվել է 64-ամյա տղամարդու դի

Այսօր՝ մայիսի 13-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վահրամաբերդ և Հովունի գյուղերի միջնամասում գտնվող «Կամխուտ»  կրակադաշտում պայթյուն է տեղի ունեցել և, ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ենգոյանն ու ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մխիթարյանը:

Պարզվել է, որ  ժամը 15:30–ի սահմաններում նշված վայրում՝ ուսումնական կրակադաշտում, արկի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 64-ամյա Դերենիկ Տեփոյանը տեղում մահացել է:

Դեպքի վայր է ժամանել նաև քննչական խումբը,  որտեղ փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Վահրամաբերդ գյուղում հովիվ էր:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:     

Նմանատիպ նյութեր