211652_close_icon
views-count48515 դիտում article-date 18:46 13-05-2022

Արտակարգ դեպք Վարդենիսում. Կամոյի փողոցում գայլերը հոշոտել ու վնասել են 53-ամյա Կամոյի ու նրա եղբոր մայրացու ոչխարներն ու գառները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Վարդենիս քաղաքի Կամոյի փողոցի 56 տան բնակիչ,  53-ամյա Կամո Աստարյանը առավոտյան ժամը 07:00-ից  07:30-ն ընկած ժամանակահատվածում տեսել է, որ իրեն և իր եղբորը պատկանող ոչխարներից  ու գառներից 15-ը վնասված են:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Կ. Ասատրյանն ասում էր. «Առավոտյան եկա, որ ոչխարներով ու գառներով զբաղվեմ, տեսա որ երկուսի կոկորդները վնասված, սատկած են:
Նայեցի ու պարզվեց՝ ևս 12-ը վնասված են, իսկ երկուսն էլ անետ կորած են: Անասնաբույժին կանչեցի, զննեց ու ասեց, որ գայլի կամ գայլերի հարձակման հետևանքով է այս ամենը տեղի ունեցել:

Գառների մեջ կան մայրացուներ, մի մասը իմն էր, մի մասը եղբորինս: Վարկով վերցրել, պահում էինք: Մեր ընտանիքներն էլ սրա հույսին են: Աշխատանք չունենք, վարկի տակ ճռում ենք: Դիմել ենք Վարդենիսի քաղաքապետարան, քաղաքապետի հանձնարարականով տեղակալը եկել, նայել ա, ու ասեց՝ հանձնաժողով կստեղծենք, մի բան կանենք: 

Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատից էլ են եկել, արձանագրել են, անասնաբույժն էլ վիրավորներին տեսավ, ասեց, որ դրանք չեն ապրի: Մոտ  700  հազար դրամի վնաս ենք կրել: Գոնե Գեղարքունիքի մարզպետարանն ու Վարդենիսի քաղաքապետարանը միքիչ օգնեն»:

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիշա Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Կ. Ասատրյանը ասում էր նաև, որ տարիներ առաջ իր հարևանի ոչխարներին ու գառներին է գայլերի ոհմակը վնասել:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր