Չեմ կարծում, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» ճիշտ են վարվում. Ժերար Պիկե

Չեմ կարծում, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» ճիշտ են վարվում. Ժերար Պիկե «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն դեմ է Եվրոպայի Սուպերլիգային։
 
«Իմ կարծիքով՝ այդ հարցն Իսպանիայում շատ է քաղաքականացվել։ Մամուլը վերահսկում են տարբեր մարդիկ, որոնք աջակցում են Սուպերլիգային։ Ամեն ինչ այնպես չէ, ինչպես Մեծ Բրիտանիայում, որտեղ, ինչպես ես եմ տեսել, մարդիկ դեմ են Սուպերլիգային։
 
Այժմ, ինձ թվում է, որ ամեն ինչ կանգ է առել: Կարծում եմ, դա ոչ մի տեղ չի տանի։ Այդպիսի գաղափարները քայքայում են ֆուտբոլը, որովհետև դրանից օգուտ կստանան միայն թոփ-ակումբները։ Իսկ այնպիսի ակումբներ, ինչպես «Սիվիլիան» և «Վալենսիան», վարի կգնան։
 
Բայց 5-10 տարի հետո նրանք կանեն դա։ Ես հասկանում եմ, թե ինչու են թոփ-ակումբները գնում այդ քայլին։ Սեփականատերերն ուզում են, որ իրենց ակումբներն ավելի արժեքավոր դառնան։ Չեմ կարծում, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» ճիշտ են վարվում։
 
Այո, այսպիսի կարծիքով ես հակադրվում եմ իմ ակումբին, բայց ես լիովին հասկանում եմ «Բարսելոնայի», «Ռեալի», «Յուվենտուսի» դիրքորոշումը, որոնք նախկինի պես աջակցում են այդ գաղափարին։ Բայց երկրպագուների տեսակետից դա լավագույն տարբերակը չէ»,- ասել է «Բարսելոնայի» պաշտպանը։

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք