Գեներալ Օգանովսկուն մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը
Սույն թվականի մայիսի 10-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ԱՀ քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ ԱՀ քաղաքացի Ս.Կ.-ն (գեներալ Սամվել Կարապետյան՝ Օգանովսի-խմբ) որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման համար և վերջինիս առաջադրվել է մեղադրանք:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի ու արդյունքների մասին կտրվի հավելյալ տեղեկություն:
Քրեական գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը: