Բարոյական հեղինակության անհրաժեշտություն կա․ ո՞ւմ խոսքն է հեղինակավոր․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մի անգամ արդեն հիշեցրել եմ հին հռոմեական սկզբունքը՝ Cum potestas in populo auctoritas in senatu sit, այսինքն՝ ուժը ժողովրդի մեջ է, հեղինակությունը՝ սենատի, որտեղ սենատը օրենսդիր մարմին չէ՝ դա բարոյական եւ ռազմական հեղինակություն ունեցող մարդկանց խումբ է: Պատահական չէ, որ արեւմտահայերն օգտագործում են «ծերակույտ» բառը:
Հեղինակություն չեն, ցավոք, նաեւ հոգեւորականները, որոնք լարված հարաբերություններ ունեն իշխանության հետ, եւ համապատասխան քարոզիչներին հանձնարարված է նրանց «փչացնել»:
Հեղինակավոր կարծիք ձեւավորելու համար ժամանակին ստեղծվել էր Հանրային խորհուրդը, հիշո՞ւմ եք՝ այդպիսի կառույց գոյություն ունի, որն այժմ անգամ սահմանադրական կարգավիճակ ունի: Այդ խորհրդում, ըստ մտահղացման, պետք է ընդգրկվեն փորձագետները, հարգված, հեղինակություն ունեցող մարդիկ, որոնք քննարկումների արդյունքում գալիս են ինչ-որ մի եզրակացության, որն էլ պետք է հաշվի առնեն իշխանական մարմինները եւ հասարակությունը: Մինչեւ 2018 թվականը նման քննարկումներ եղել են, եզրակացություններ հրապարակվել են, թեեւ խիստ կասկածում եմ, որ դրանք ազդել են որոշում ընդունողների վրա: Վերջին 4 տարում ՀԽ նման գործունեության մասին, ճիշտն ասած, չեմ լսել: Նման կրավորական կեցվածքի պատճառը հասկանալի է. եթե կարծիքը ձեռնտու լինի իշխանությունը, խորհուրդը կսկսեն «փչացնել» ընդդիմադիրները, եթե իշխանությունը զգա, որ այդ տեսակետն իրեն է վնաս, նույնը կանեն Փաշինյանի «ադեպտները»: Նույնիսկ, եթե դա հատուկ չկազմակերպվի, ապա համացանցում կան սեւեռուն գաղափարներով տառապող հազարավոր մարդիկ:
Արդյոք այստեղից կարելի՞ է հետեւություն անել, թե պետք է ընդհանրապես ձայն չհանել՝ մտահոգվելով, թե ինչպիսին կլինի մտասեւեռվածների եւ հաստիքային քարոզիչների կարծիքը: Վստահաբար՝ ոչ: Քանի որ հոդվածը Հին Հռոմից եմ սկսել, մեջբերեմ կայսր եւ փիլիսոփա Մարկոս Ավրելիոսի խոսքերը. «Որքա՜ն ժամանակ է շահում նա, ով չի նայում, թե ինչ ասաց, արեց կամ մտածեց իր մերձավորը, այլ կենտրոնանում է նրա վրա, թե ինչ է անում ինքը՝ իր գործերում արդարությունն ու բարեպաշտությունը ապահովելու համար»»:
Մարամասն՝ թերթի այսօրվա համարում։