«Արսենալը» Ժեզուսի համար «Մանչեսթեր Սիթիին» առաջարկել է 50 մլն եվրո
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական առաջարկով դիմել է «Մանչեսթեր Սիթիին»՝ հարձակվող Գաբրիել Ժեզուսին ձեռք բերելու համար: «Զինագործները» բրազիլացի հարձակվողի համար առաջարկել են 50 մլն եվրո, հայտնում է Armsport.am-ը:
Հիշեցնենք, որ «Արսենալը» հարձակվող է փնտրում այն բանից հետո, երբ թիմը լքեց նախկին ավագ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով ձմռանը անվճար միացավ «Բարսելոնային»:
25-ամյա բրազիլացին այս մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում` դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: