Ակնկալվում է, որ հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում Պուտինը պետական այց կկատարի Հայաստան. Արարատ Միրզոյան
Tert.am-ը գրում է. Հայաստանն ակնկալում է, որ այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց կկատարի հանրապետություն, ներկայում ընթանում է մանրամասների մշակում՝ ներառյալ ստույգ ժամկետները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։