211652_close_icon
views-count4053 դիտում article-date 17:50 11-05-2022

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության Արցախի ներկայացուցչությունը իրականացրեց Արագ շախմատի ընկերական մրցաշար Արցախում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ամփոփվեց մայիսի 9-ին Ստեփանակերտում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության Արցախի ներկայացուցչության կողմից անցկացված Արագ շախմատի ընկերական մրցաշարը և միաժամանակյա խաղը։

Մրցաշարին ներկա էր Հայաստանի կրկնակի չեմպիոն (2015, 2021), 2022 թվականի փոխչեմպիոն, կանանց միջազգային վարպետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հիմնադիր անդամ Սուսաննա Գաբոյանը։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանը հանդես եկան մրցաշարի բացման խոսքով։ Վերջիններս իրենց խոսքում նշանավորելով օրվա խորհուրդը` ընդգծեցին Արցախում սոցիալ-մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված գործունեության կարևորությունը։

«Հողը պատկանում է նրան, ով ապրում է այնտեղ։ Հետևաբար յուրաքանչյուրիս պարտքն է, ոչ միայն այցելել կամ ապրել Արցախում, այլ նաև ապրեցնել Արցախը»,- նշեց Սուրեն Պետրոսյանը։ Արագ շախմատի ընկերական մրցաշարը մեծ ոգևորություն առաջացրեց արցախցիների շրջանում` իր շուրջ համախմբելով 80-ից ավելի տարբեր տարիքի շախմատի սիրահարների։ Մրցաշարի արդյունքում I, II, III տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին հուշանվերներով և ստացան դրամական պարգևներ։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Արցախի Շախմատի դպրոցի տնօրեն Հակոբ Ավագյանին և դպրոցի ողջ անձնակազմին ջերմ ընդունելության համար։

Մրցաշարը կրելու է ավանդական բնույթ։

«Ժողովրդավարական համախմբում»
կուսակցության կենտրոնական գրասենյակ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր