211652_close_icon
views-count3101 դիտում article-date 16:57 11-05-2022

Հաջորդ շաբաթ Չավուշօղլուն կմեկնի Վաշինգտոն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին հաղորդում է թուրքական պետական TRT Haber լրատվական հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում Թուրքիայի ԱԳ նախարարին կընդունի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Կողմերը քննարկելու են թուրք-ամերիկյան ռազմավարական մեխանիզմի շրջանակում երկկողմ համագործակցության զարգացմանը հեռանկարները»,- հաղորդում են թուրքական աղբյուրները։

Նմանատիպ նյութեր