211652_close_icon
views-count2624 դիտում article-date 14:20 11-05-2022

Ճապոնիայի պետական պարտքը գերազանցել է 9,5 տրիլիոն դոլարը

Ճապոնիայի միագումար պետական պարտքը 2021 ֆինանսական տարվա վերջին (2022 թվականի մարտի 31) հասել է երկրի պատմության մեջ ամենախոշոր գումարին՝ 1․241,3 տրիլիոն իենի (ավելի քան 9,5 տրիլիոն դոլարի ընթացիկ փոխարժեքով): Այն աճում է արդեն վեց տարի անընդմեջ, մայիսի 11-ին հաղորդել է Yomiuri թերթը՝ վկայակոչելով ֆինանսների նախարարությունը։ 

Ճապոնիայի պետական պարտքը կազմվել է պետական պարտատոմսերի, կարճաժամկետ կառավարական արժեթղթերի եւ ժամանակավոր փոխառությունների ընդհանուր գումարից: Դրանք առանձնապես աճել են վերջին տարիներին համավարակի պատճառով բժշկական եւ սոցիալական կարիքների համար լրացուցիչ ծախսերի կապակցությամբ:

Դրա հետեւանքով ներկայումս Ճապոնիայի յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում շուրջ 9,9 միլին իրեն (գրեթե 76 հազար դոլար) պետական պարտք: Այն արդեն ավելի քան 2,6 անգամ գերազանցում է երկրի համախառն ներքին արդյունքի չափը: Ճապոնիայի կառավարությունը խոստանում է 2026 ֆինանսական տարում տնտեսական աճի տարեկան 2 տոկոս աճի տեմպերի պահպանման հիման վրա վերացնել պետական բյուջեի պակասուրդը հարկային մուտքերի աճի հաշվին։

Նմանատիպ նյութեր