211652_close_icon
views-count149562 դիտում article-date 13:16 11-05-2022

Կոտայքի մարզում բախվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի մարդատար ГАЗель-ն ու ЗИЛ «բենզավոզը»․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Արզնիի խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 63-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած, թիվ 258 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի միկրոավտոբուսն ու 29-ամյա Ներսես Վ.-ի վարած ЗИЛ մակնիշի «բենզավոզը»։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗель-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ՝ 58-ամյա Մարիետա Պ․-ն և 25-ամյա Աննա Մ․-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ГАЗель-ը հաշվառված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+

Նմանատիպ նյութեր