211652_close_icon
views-count1404 դիտում article-date 16:19 10-05-2022

Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկությունում Արսեն Ավետիսյանը գրավեց երկրորդ տեղը

 Եվրոպայի  ձյուդոյի գավաթի խաղարկությունում Հայաստանից հանդես եկան հինգ մարզիկներ: Բոլորից շատ՝ հինգ հաղթանակ տոնեց  և երկրորդ տեղը գրավեց  Արսեն Ավետիսյանը / 73 կգ /:

Դժգոհելու տեղիք  չտվեց նաև Արտոյոմ Ղալաչյանը / 66 կգ /, որը դարձավ երրորդ մրցանակակիր:

Մրցաշարին մասնակցեցին հին աշխարհամասի  27 երկրների 237 ձյուդոիստներ։

Տեղի ունեցավ նաև Եվրոպայի ձյուդոյի խաղարկության պատանեկան մրցաշարը:

Բուխարեստի տատամի ելած մեր երկրի ներկայացուցիչներից Գոռ Կարապետյանը / 81 կգ / .դարձավ երկրորդ , իսկ Վահե Աղասյանը / 55 կգ / ՝ երրորդ մրցանակակիր:  

 

 

Նմանատիպ նյութեր