211652_close_icon
views-count3821 դիտում article-date 11:38 10-05-2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին խոսում է Տիգրանաշենը և ևս յոթ հայկական գյուղերը «վերադարձնելու» մասին. Tert.am

Բրյուսելյան հանդիպման արդյունքներով հայկական կողմը խաղաղության համաձայնագրի և սահմանազատման գործընթացի համար համաձայնություն է տվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը, հայտնում է Tert.am-ը։

Նա նշել է, որ խաղաղ բանակցությունները կանցկացվեն Ադրբեջանի 5 կետից բաղկացած առաջարկների հիման վրա։

Նա անդրադարձել է Ղազախի շրջանի 7 գյուղերի (Տավուշի շրջանի համայնքներ՝ Tert.am) և Տիգրանաշենի «վերադարձի» հարցին՝ նշելով, որ գործընթացն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան, գրում է Minval.az-ը։

«Այդ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հետ կապված հարցը կլուծվի ընթացող բանակցությունների արդյունքում»,- ասել է Խալաֆովը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր