211652_close_icon
views-count40917 դիտում article-date 22:38 09-05-2022

Ավտովթար Լոռու մարզում, բախվել են Niva-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկներն ու Լոռու մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:20–ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 65-ամյա Սոս Ալեքսանյանի վարած ВАЗ 2121  մակնիշի և 35-ամյա Արսեն Քոչարյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ա. Քոչարյանը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն, սակայն բուժզննում անցնելուց հետո դուրս է գրվել:

Ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արմեն  Բեժանյանի, վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանի և նույն վաշտի 4-րդ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի ավագ պարեկ Խաչիկ Եգանյանն ու  կրտսեր պարեկ Արտակ Եսայանը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր